Աշխարհը մոտենում է նոր աղետի․ ահազանգում են ՄԱԿ-ում

Աշխարհը մոտենում է նոր աղետի․ ահազանգում են ՄԱԿ-ում

Անցյալ տարի Երկիր մոլորակի ջերմաստիճանը ռեկորդային թիվ է արձանագրել վերջին 3 միլիոն տարում, ինչը վկայում է այն մասին, որ մարդկությունը մոտենում է կլիմայական աղետի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ «Պետերսբերգյան կլիմայական երկխոսություն» ֆորումի ժամանակ։

Նա ընդգծել է, որ անցյալ տարին ամենից էքստրեմալ եւ աննախադեպ եղանակային պայմաններն է ունեցել, աչքի ընկել կլիմայական կատակլիզմներով։ Ածխաթթու գազի պարունակությունը մթնոլորտում նախաինդուստրիալ ցուցանիշը գերազանցել է 148 տոկոսով։ Սա, ըստ Գուտերեշի, ամենամեծ ցուցանիշն է վերջին երեք միլիոն տարում։ Մոլորակի ջերմաստիճանը գերազանցել է 3 աստիճանով, իսկ ծովի մակարդակը բարձրացել է 15 մետրով։ Այս տեմպերով, աղետն անխուսափելի է արդեն այս դարավերջին, ասել է Գուտերեշը։