Տեղի է ունեցել հեռախոսազրույց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի միջեւ։
Քննարկվել են ռուս-թուրքական խաղաղարար կենտրոն ստեղծելու հարցը, որը հետեւելու է Ղարաբաղում կրակի դադարեցմանը։ Այս մասին հայտարարել է «Սպուտնիկ» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։