Բելառուսում հատուկ ջոկատայինները ռետինե փամփուշտներով կրակել են անզեն մարդկանց վրա

Բելառուսում հատուկ ջոկատայինները ռետինե փամփուշտներով կրակել են անզեն մարդկանց վրա

Բելառուսում հատուկ ջոկատայինները կրակել են անզեն մարդկանց վրա։ Այս մասին հայտնում է Baza տելեգրամ ալիքը։ Ըստ հաղորդման, ուժայինները հայտնաբերել են երիտասարդների, ովքեր թաքնված են եղել մոտակա թփուտներում, նրանց նստեցրել են կանգառում, իսկ հետո որպես թիրախ սկսել են կրակել նրանց վրա։ Ամենայն հավանականությամբ նրանք կրակել են ռետինե փամփուշտներով։

Ավելի վաղ հայտնվել էին կադրեր այն մասին, թե բելառուսական պետավտոտեսչության աշխատակիցները ինչպես են ծեծում մեքենայի վարորդներին՝ գործի դնելով ոտքերը։