Իսկ որտեղ էր Հովհաննես Հովհաննիսյանը

Իսկ որտեղ էր Հովհաննես Հովհաննիսյանը

Արդեն հաղորդել ենք, որ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի մշտական հանձնաժողովի փակ նիստում քննարկվել է Սմբատ Գոգյան- Գրիշա Թամրազյան կոնֆլիկտը, որի արդյունքում Գոգյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ ԿԳՄՍ փոխնախարարը հովանավորել է Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին եւ ստիպել, որ աչք փակեն նրա՝ արտագրություններով ատենախոսության վրա։ Քննարկման ժամանակ, ըստ լավատեղյակ աղբյուրի, Գրիշա Թամրազյանը հարձակողական կեցվածք է ունեցել եւ հակադարձել է բոլորին։ Բայց ներկաները շատ վատ են ընդունել, որ այդ փակ նիստին ներկա չի եղել հանձնաժողովի փոխնախագահ, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, ով բավականին ակտիվ է եղել նախապես եւ կողմնակից է եղել այս թեման հանձնաժողովում քննարկելուն, սակայն նիստին չի եկել։