ԱԺ բոլոր պատգամավորներին կհանձնվեն Նիկոլ Փաշինյանին 10 օրվա ընթացքում իմպիչմենտ նախաձեռնելու առաջարկով անհատական նամակներ․ Էդգար Ղազարյան

Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ ապրիլի 28-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԱԺ Բաղրամյան փողոցի ընդունարանում «Արթուն ենք» շարժման անունից ԱԺ բոլոր պատգամավորներին կհանձնվեն Նիկոլ Փաշինյանին խելամիտ ժամկետում (10 օրվա ընթացքում) անվստահություն հայտնելու գործընթաց (իմպիչմենտ) նախաձեռնելու առաջարկով անհատական նամակներ: Այս մասին հայտնում է Էդգար Ղազարյանը.
«Պատրաստ ենք մամուլի ներկայացուցիչներին տալ անհրաժեշտ տեղեկություններ, պարզաբանումներ և բացատրություններ գործընթացի էության, տրամաբանության, հիմնավորվածության և ժամկետների վերաբերյալ»։
Կարծիքներ