Իրո՞ք Նիկոլի պատասխանից գոհ էիք, որ ասում էիք՝ շնորհակալ եմ

Իրո՞ք Նիկոլի պատասխանից գոհ էիք, որ ասում էիք՝ շնորհակալ եմ

Ժամանակին հումոր անելու հավես կար, հումոր էի անում։ Քաղաքական իմ հումորներից մեկն եմ ներկայացնում, որն այսօր նմանեցնում եմ վարչապետի հանդիպումը լրագրողների հետ։ 

«Բարձրաստիճան պաշտոնյաները գնում են Սերժ Սարգսյանին տեսության։ Գրիպ է։ Նրանց մեջ է լինում նաև Մուկուչյանը։ Հանկարծ նախագահը բարձր փռշտում է։ Հերթով սկսում են․

-Առողջություն Սերժ Ազատիչ

-Առողջություն Սերժ Ազատիչ

-Առողջություն Սերժ Ազատիչ

-․․․

-․․․

Մեկ էլ Մուկուչյանը թե՝

կողմ – 15, դեմ - չկա, ձեռնպահ - չկա:

Նույն բանն է։ Լրագրողները գնացել են  «պարոն վարչապետի» հետ հանդիպման։ Հարց են տալիս Փաշինյանին։ Նա խոսում է ամեն ինչից, բայց ոչ հարցից։ Վերջում էլ հարց տվողները թե՝

-Շնորհակալ եմ պարոն վարչապետ։ 

-Շնորհակալ եմ պարոն վարչապետ։

-Շնորհակալ եմ պարոն վարչապետ։

-․․․

-․․․

Մուկուչյանի դերում Նիկոլն է։ Թեև չասաց, բայց տուն գնալուց կասի․ 

-Կողմ 30, դեմ 2, ձեռնպահ չկա։ (Թիվը կամայական եմ նշում)։ 

Ուզում եմ հարց տվող լրագրողներից իմանալ՝ դուք իրո՞ք Նիկոլի պատասխանից գոհ էիք, որ ասում էիք՝ շնորհակալ եմ։ 

Գոնե ասեիք՝ բավարարված չենք կամ էլ չարիքի փոքրագույն դեպքում շնորհակալություն չհայտնեիք։ Ախր նրա պատասխանները լսելուց մարդիկ հինգ տարի կորցնում էին իրենց կյանքից, «քայքայվում էին»․․.

Ալիևին էլ էր հարցազրույց տվել։ Լրագրողները, որ ասել են սաղոլ, նա էլ պատասխանել է՝ սան դա սաղոլ։