Նիկոլն անձամբ չի գիտակցում, թե ում է ծառայում կամ ովքեր են իր պատվիրատուները

Նիկոլն անձամբ չի գիտակցում, թե ում է ծառայում կամ ովքեր են իր պատվիրատուները

Էմիլ Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դեպքերի զարգացման տրամաբանությունը այլընտրանքային եզրակացություննների տեղ չի թողնում, քան այն որ Նիկոլը կցված է պետական ինստիտուտները թուլացնելու, ու ստրատեգիական կառավարման համակարգը կազմաքանդելու գործընթացին, որի արդյունքում զրկվելու ենք արտաքին ու ներքին անվտանգության մարտահրավերներին հակադարձելու ու դիմակաելու հնարավորությունից։
Ազգային Անվտանգությունը վաղուց արդեն մանր հանցագործությունների ոստիակնական բաժանմունքների գործունեությամբ է փոխարինված։

Ոստիկանությունը անգործության է մատնված ու դժվարանում է պաշտպանվել նույնիսկ սեռական փոքրամանսնությունների հարձակումերից։

Գործադիր կառավարման համակարգը տոտալ փսիխոզի ու հիսթերիայի ճնշման տակ պախկվոցի է խաղում, որի ղեկավար ներկայացուցիչների հեղինակությունը զերոի է ձգտում։

Օրենսդիր իշխանությունը քննարկումներից զուրկ է, որոշումների կայացնելու անընդունակ, անձի պաշտամունքով է տառապում կամ ընդդիմության իմիտացիա ներկայացնում։ Արտաքին քաղաքակնությունը կաթվածահար վիճակում է ու այլևս ընդունաակ չէ նույնիսկ տրամաբանական արդարացումներ գտնել վերջինիս փսիխոզների պահերին արված իրարամերժ արտահայտություններին։

Դատական Համակարգը կատաղի ճնչումների ներքո օրենքից դուրս է հայտարարվել։
Համտարած իշխանության բոլոր ճյուղերի հեղիանակզրկում է տեղի ունենում մանկամիտ ու տգետ ղեկավարի կադրային քաղաքակնությամբ, մրցակցային ինստիտուտների կազմաքանդումով,
Արցախի իշխանունությունների վրա հիսթերիկ հարձակումների արդյունքում վերջիններս կորցրել են ինքնավստահությունն ու տարակուսել հետագա անելիքների մասով։
Մնացել է վերջին բաստեոնը, բանակը, ու եթե բանակն էլ հաջողի ներքաշել այս կազմաքանդման գործընթացի մեջ, ապա կլինի մեր պատականության վերջը։

Բազմիցս նշել եմ որ քանի դեռ բացահայտված չեն այս իշխանական ապօրինի զավթման գործընթացի պատվիրատուները, ես իրավունք ունեմ ենթադրելու որ այն հարևան պետությունների հատուկ ծառայություններն են, որոնք օգտագործում են սորոսական գործող ցանցերը համապատասխան ազդեցություն թելադրելու համար։ Ես նույնիսկ չեմ բացառում որ Նիկոլն անձամբ չի գիտակցում թե ում է ծառայում կամ ովքեր են իր պատվիրատուները, էլ անիմաստ եմ համարում խոսել նրա ենթակաների մասին, բայց Դուք, հարգելի ՀՀ քաղաքացիներ, եթե դեռ չեք հրաժարվել բանականությունից կամ չեք կորցրել փաստերը վերլուծելու սառը դատողությունը, մոռացեք թե ինչքան վատ էին նախկին իշխանությունները, քանի որ դա այսօրվա կատաստրոֆիկ իրավիճակի հետ այլևս ոչ մի կապ չունի, ոտքի կանգնեք ու վերաստանձնեք մեր պետության ղեկը, իշխանության պատասխանատվությունն ու վստահեք այն մեր պետության ու ազգի շահերը ներկայացնող անհատներին, նրանք բազմաթիվ են, պարզապես պետք է կարղանալ գնահատել ու տեսնել նրանց։ Այլընտրանը խիստ դրամատիկ երանգներ է ձերքբերելու, ինչը մեր պատմությունից հեռու չէ։ Եթե դու չես քո ճակատագրի պատասխանատուն ապա այն հարևաններն են»։