Ես պատրաստ եմ ամեն ամիս բոլոր հիմնադրամներին փող տամ, բայց ինքը թող հրապարակի էդ թուղթը․ Աշոտյանը՝ Փաշինյանին

Ես պատրաստ եմ ամեն ամիս բոլոր հիմնադրամներին փող տամ, բայց ինքը թող հրապարակի էդ թուղթը․ Աշոտյանը՝ Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը փրկվեց Բրատիսլավայում Սերժ Սարգսյանի բանակցած փաթեթի փրկօղակի շնորհիվ։ 

«Իսկ իր՝ այս ամեկուկես տարվա դեգերումները, մեծամտությունը, Ղարաբաղի հարցում անթույլատրելի լոպազությունը բացառապես վնաս են հասցրել մեր բանակցային դիրքերին, և նորից պիտի կրկնեմ՝ համն ընկել է Ադրբեջանի բերանը, ինչը շատ դժվար է լինելու հանել։ Եվ դա հանելու համար մենք ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանն ինքը պետք է փակի նախորդ բաժանարար էջը և անցնի քաղաքական համակարգի ռեստարտի նոր ծրագրի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Աշոտյանը։

Աշոտյանին հիշեցրին Սերժ Սարգսյանի՝ 2001 թ․ մայիսին արած հայտարարությւոնը, երբ ԱԺ-ում լսումների ժամանակ ասել էր․ «Այո, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ»։ Հիմա ի՞նչ փրկօղակի մասին է խոսում Աշոտյանը։

ՀՀԿ փոխնախագահը նախ ցավ հայտնեց, որ իշխանական քարոզչամեքենան ճգնաժամի մեջ է, որովհետև, ըստ նրա, ինչքա՞ն կարելի է մեկուկես տարի շահարկել թեզեր, որոնք կեղծ են։

«Ցույց տվեք ինձ որևէ իշխանություն Հայաստանում, որը չի ասել, որ լուծումները պետք է լինեն փոզիջումների մեջ։ Կա՞ այդպիսի իշխանություն Հայաստանում, եղե՞լ է, այսօ՞ր է։ Ինչպիսի՞ իշխանություն մենք ունենք այսօր Հայաստանում, իիշխանություն, որն իրեն թույլ է տալիս ԱԺ ամբիոնից սուտ խոսել՝ Նիկոլ Փաշինյանը, որ «իմ ձեռքի տակ են թղթերը, որ դուք բանակցել եք միայն հող հանձնելու մասին»։ Ես չելենջ արեցի անցյալ տարի, հիմա էլ կրկնում եմ՝ պատրաստ եմ Հայաստան հիմնադրամին, City of smile հիմնադրամին, բոլոր հիմնադրամներին, որտեղ պետք է մուծվեմ, բայց ինքը հրապարակի էդ թուղթը։ Ես պատրաստ եմ իմ համեստ աշխատավարձից ամեն ամիս բոլոր իր ասած հիմնադրամներին փող տամ, բայց ինքը թող հրապարակի էդ թուղթը, ու խոստովանի, իրականում, այն, ինչ խոսում են ենղ շրջանակներում, թե ինչի շուրջ են իրենք բանակցել»,-ասաց Արմեն Աշոտյանը։