Խոսում և արտադրում է մտքեր, որոնք ոչ էս ժողովրդի, ոչ էս պետության շահերի հետ ոչ մի աղերս չունեն

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«ԱՄՆ ընտրությունների ժամանակ այնքան քաղաքական հավկուրություն ունենաս, որ դեսպանիդ մակարդակով անթաքույց անցնես հետագայում պարտվող ուլտրալիբերալների կողմը՝ փոխանակ պահես բացարձակ չեզոքություն: Դրանից հետո ստորագրես ռազմավարական գործընկերության միջգերատեսչական պայմանագիր ընտրություններում պարտված և ժամեր հետո պաշտոնները լքողների հետ:
Հետո վեր կենաս գնաս ԱՄՆ 7-8 օրով բացարձակ դատարկ օրակարգով ու սպասումով , որ Թրամփի ադմինիստրացիայից գոնե մեկի հետ կհաջողվի նկար նկարվել: 6_րդ օրը ինչ որ կրոնական նախաճաշ կոչված միջոցառման պաշտոնական մեկնարկից առաջ մեծ ջանքերով պոկում ես նույն նախամիջոցառման ելույթի հնարավորություն ու դա ներկայացնում որպես միջոցառման ելույթ:
Հետո 7-րդ օրվա կտրվածքով բացարձակ անգաղափար, թե ով և ինչպես կարժանացնի քեզ այդքան սպասված համատեղ մի նկարի պատվին սպասում ու սպասում ես բարեհաճության:
Այդ ողջ ոընթացքում սիմպտոմները սրանում են: Խոսում և արտադրում է մտքեր որոնք ոչ էս ժողովրդի, ոչ էս պետության շահերի հետ ոչ մի աղերս չունեն: Սիմպտոմների սրացումը հասնում է այն աստիճանի, որ իր նահատակման մասին խորը վախերից սարսափած գտնում է իբր լուծում՝ նույնականացնել իր նահատակումը ժողովրդի նահատակման հետ ու ստանալ մի դեղատոմս, որից չսարսափելու միակ ձևը դրա մասին բարձր ու հաճախ խոսելն է:
Այս ընթացքում Բաքվի ու Մոսկվայի հարաբերությունները ծայրահեղ լարվել են, սա 7-8 օրով գնացել է ԱՄՆ նախաճաշի աղոթքի, փոխանակ հաշվարկի, թե այդ լարման մեջ որտեղ կարող է իր երկրի համար շահեկան պարտիա խաղարկել:
P.S. Հրեական քաղաքականությունը միլլիոններ է ծախսում գործընկեր երկրների միջև դիվանագիտական սկանդալներ ու խժդժություններ ստեղծելու համար, որ իր շահերը խորացնի այդ կոնֆլիկտի ընթացքում: Սա աղոթում է նախաճաշերի ընթացքում, որ չնահատակվի»:
Կարծիքներ