Նորակառույց շենքերում բնակարաններ ստացած վթարային շենքերի բնակիչներին կհատկացվի 2,3 մլն դոլար

Նորակառույց շենքերում բնակարաններ ստացած վթարային շենքերի բնակիչներին կհատկացվի 2,3 մլն դոլար

Այսօր տեղի է ունենում Երեւանի ավագանու հերթական նիստը։

Օրակարգում ներառված  է 11 հարց։ Նիստը վարում է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Այսօրվա նիստին որոշում կայացվեց  4-րդ աստիճանի վթարայնության բազմաբնակարան շենքերի (այդ թվում հանրակացարանների) բնակիչներին նվիրված նորակառույց բնակարաններում եկամտահարկի վճարման համար հատկացնել 119,6 մլն դրամ (2,3 մլն դոլար)։