Ասադին «տապալած» Թուրքիան ակտիվացել է. խորհուրդ է տալիս սիրիացիներին

Ասադին «տապալած» Թուրքիան ակտիվացել է. խորհուրդ է տալիս սիրիացիներին

Թուրքիան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել այն ամենի համար, ինչն անհրաժեշտ է Սիրիայի «վերքերը բուժելու» համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Սիրիական նախկին վարչակարգի կողմից մեր հարգարժան նախագահի առաջարկած նախաձեռնությունից հրաժարվելը, կանխատեսելով Սիրիայում սպասվելիք գործընթացը, հանգեցրեց զարգացումների, որոնք արդարացրին մեզ։

Թուրքիան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել այն ամենի համար, ինչ պետք է արվի՝ բուժելու Սիրիայի վերքերը և ապահովելու նրա միասնությունը, ամբողջականությունն ու անվտանգությունը։ Այս կերպ միլիոնավոր սիրիացիներ, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները, կկարողանան վերադառնալ իրենց հողերը»,- ասել է Ֆիդանը:

Հիշեցնենք, որ Սիրիայում զինված հեղաշրջում են իրականացրել թուրքամետ ահաբեկչական խմբավորումները. արդյունքում՝ Բաշար Ասադի իշխանությունը տապալվել է, իսկ վերջինս ընտանիքի հետ լքել է հայրենիքն ու ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ ապաստան գտել Մոսկվայում: