Բժիշկների սխալի պատճառով Բուլղարիայում 19 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

Բժիշկների սխալի պատճառով Բուլղարիայում 19 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

Բուլղարիայում բժիշկների սխալի պատճառով 19 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է Sportstar-ը, մանրամասնելով, որ բժշկական սխալը տեղի է ունեցել լաբորատորիայում։ Ըստ հրապարակման, բուլղարական «Ցարկսո սելո» թիմի պաշտպան Մարտին Կավդանսկին կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Պատասխանը եղել է բացասական։

Նա դուրս է եկել խաղադաշտ եւ մասնակցել «Չերնո մորեմ» թիմի հետ հանդիպմանը։ Հանդիպումից հետո «Ցարսկո սելոյում» կորոնավիրուս է հայտնաբերվել երեք մարզիկի մոտ։ «Չերնո մորե»-ն էլ հայտարարել է, որ կորոնավիրուս է հայտնաբերվել իր 16 մարզիկների մոտ։ Հետաքննությունը պարզել է, որ Կավդանսկու անալիզի պատասխանը սխալ է եղել եւ լաբորատորիայում բժիշկները սխալ են թույլ տվել, որի հետեւանքով դրական թեստը տվել է բացասական պատասխան։