Ռուսաստանում աշնանը կորոնավիրուսի հետ կապված ռիսկերը կհասնեն նվազագույնի․ Միխայիլ Միշուստին

Ռուսաստանում աշնանը կորոնավիրուսի հետ կապված ռիսկերը կհասնեն նվազագույնի․ Միխայիլ Միշուստին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ հույս ունի, որ արդեն այս տարվա աշնանը կորոնավիրուսային համավարակի հետ կապված ռիսկերը կլինեն նվազագույն մակարդակի։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Նա նաեւ ասել է, որ զանգվածային պատվաստում անցկացնելու համար կառավարությունը կանի ամեն հնարավորը։ Զանգվածային պատվաստումները նա համարել է կարեւոր գրավականը համավարակյին ռիսկերի նվազեցման համար։