Ըստ Փաշինյանի՝ 1 միլիարդ դրամը թոշակառուների կյանքում ոչինչ չի փոխի

Ըստ Փաշինյանի՝ 1 միլիարդ դրամը թոշակառուների կյանքում ոչինչ չի փոխի

Քաղաքացու հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ են պաշտոնյաները ստանում պարգևավճարներ, եթե դա կարելի էր բաժանել թոշակառուներին, վարչապետ պատասխանեց նախապես արված հաշվարկներով՝ նախ ասելով, որ մարտ ամսին բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստանալու, դա օգտագործվելու է կորոնավիրուսի դեմ պայքարի համար․
«Պարգևավճարների համար տարեկան օգտագործվում է 1 մլրդ դրամ գումար, ես գործողություն արեցի, այդ 1 միլիարդ գումարը եթե բաժանենք թոշակառու քաղաքացիների վրա, ստացվում է, որ տարվա ընթացքում յուրաքանչյուր քաղաքացու կահասնի 1920 դրամ, ամեն ամիս 160 դրամ։ Մենք ձեր ակնկալածից 24 անգամ ավելացրել ենք թոշակները։ Մենք լուծել ենք շատ կարևոր խնդիր, մենք կարողացել ենք աննախադեպ ցուցանիշներ ավելացնել, 1 մլն 90 հազար մարդու թոշակ և պարգևավճար բարձրացնել»։- պատասխանեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքից հասկանալի չդարձավ սակայն, թե ինչու է չեղարկել մարտ ամսի պարգևավճարները, եթե դրանք հանրային կյանքում որևէ դերակատարում չունեն, և այդ 1 միլիարդ դրամը որևէ այլ տարբերակով հանրային շահին ծառայեցնել հնարավոր չէ։