Թուրքիայում Վանի երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 10-ի

Թուրքիայում Վանի երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 10-ի

Թուրքիայում փետրվարի քսաներեքին այդ երկրի արեւելյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է տասի։ Anadolu-ի փոխանցմամբ, հիվանդանոցում ստացած վնասվածքներից մահացել է տասնչորսամյա մի դեռահաս։

Նշենք, որ Վանի հիվանդանոցներում երկրաշարժից տուժած քսանհինգ քաղաքացի շարունակում են ստացիոնար բուժում անցնել։ Հիշեցնենք, որ երկրաշարժի հզորությունը 5,7 մագնիտուդ էր։ Զոհվել էր ինը մարդ, տուժել 50 մարդ։ Երկրաշարժը տեղի էր ունեցել թուրք-իրանական սահմանին։ Իրանում տուժածների թիվը եղել է 104։