Արթուր Մեսչյանը մնում է իր խոստման շրջանակներում

Արթուր Մեսչյանը մնում է իր խոստման շրջանակներում

 

Մինչ  քաղաքապետ Հայկ Մարությանի հրավիրած մամուլի ասուլիսի մեկնարկը,  մենք լուր էինք գրել, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը թողնելու է զբաղեցրած պաշտոնը։ Ասուլիսի ընթացքում Մարությանը անդրադառնալով այս հարցին՝ նշեց, որ Մեսչյանը հենց սկզբից էլ երկու տարով է եկել, զգուշացրել է այդ մասին, իսկ շուտով այդ երկու տարին լրանում է։ «Հրապարակի» այն դիտարկմանը, թե սեփակա՞ն դիմումի համաձայն է հեռանում Մեսչյանը, քաղաքապետը արձագանքեց. «Բնական է, որ մարդը երբ հեռանա, պետք է իր սեփական դիմումի համաձայն հեռանա: Այսօր պարոն Մեսչյանը պաշտոնավարում է, հետագայում երբ գա ժամանակը, դրա մասին կհայտարարվի: Այստեղ գաղտնիք չկա»: