Հայ մարզիկները կգնա՞ն Ստեփանակերտ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ դեռ վերջնական որոշում չի կայացվել հայ մարզիկների՝ ԱՊՀ 3-րդ խաղերին մասնակցության վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է խաղերին, որոնք նախատեսվում են անցկացնել Ադրբեջանի տարբեր քաղաքներում՝ ներառյալ օկուպացված Ստեփանակերտը։
Նախարարի խոսքով՝ հարցը կմնա քննարկման օրակարգում, քանի որ այն պահանջում է մանրամասն վերլուծություն և ամբողջական տեղեկատվության հիման վրա որոշում կայացում։ Նա ընդգծել է նաև, որ մի շարք հանգամանքներ, հատկապես անվտանգության ապահովումը, կլինեն որոշման վրա ազդող կարևոր գործոններ։
Ավելի վաղ Ադրբեջանը հայտնել էր, որ պաշտոնապես հրավիրել է Հայաստանին մասնակցելու սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին, որոնք անցկացվելու են «Հաղթանակ յուրաքանչյուր սրտում» կարգախոսով երկրի յոթ քաղաքներում, այդ թվում նաև՝ Արցախի մայրաքաղաքում։
Կարծիքներ