Պատգամավորի աջակցությամբ բուժաշխատողները պարգեւավճար ստացան

Պատգամավորի աջակցությամբ բուժաշխատողները պարգեւավճար ստացան

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ և Ռոստելեկոմ Հայաստան ընկերության ֆինանսավորմամբ` ի դեմս գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամզյանի Գեղարքունիքի մարզի «Գավառի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի ավելի քան 8 տասնյակ աշխատակիցներին տրամադրվեցին խրախուսական գումարներ՝ համավարակի այս ծանր օրերին անձնվիրաբար աշխատելու, կյանքեր փրկելու և բազմաթիվ մարդկանց առողջացնելու համար։ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել` «Ես խոնարհվում եմ բոլորիդ առջեւ, դուք անձնուրաց աշխատանք եք կատարում` բժշկելով մեր հայրենակիցներին: Այսօր ողջ աշխարհում բժիշկները, բուժաշխատողները իրենց կյանքը վտանգելով բուժում են մարդկանց` հաճախ դառնալով վարակի զոհը: Դուք առաջնագծում կանգնած զինվորի ու զինծառայողի գործն եք անում այսօր. Պինդ եղեք, առողջ մնացեք, որ առողջացնեք»: Հանդիպման ընթացքում բուժաշխատողները խոսեցին ոլորտի խնդիրների մասին, քննարկեցին լուծման տարբերակները, որոնք պատգամավոր Թագուհի Թովմասյանը խոստացավ հասցնել հասցեատերերին:

Մանրամասները՝ տեսանյութում