Gucci-ի պոդիումից մինչև հայկական ֆեյսբուք. ով է «հայկական հրաշք» աղջիկը | Հրապարակ 27.09.2019

Gucci-ի պոդիումից մինչև հայկական ֆեյսբուք. ով է «հայկական հրաշք» աղջիկը | Հրապարակ 27.09.2019

23-ամյա Արմինեն Gucci-ի ցուցադրությանը: Աղջիկը գարնանը մեկնել էր Բեռլին՝ ներկա լինելու իր սիրելի կորեական խմբի համերգին: Հենց Բեռլինի փողոցում էլ նրան մոտեցել է մի աղջիկ, որը ֆեյշըն սկաուտ է եղել և առաջարկել լուսանկարել:

«Նա ինձ խնդրեց նկարել, հետո փոխանակվեցինք կոնտակտներով: Ավելի ուշ նա ինձ գրեց, որ լուսանկարս ուղարկել է Gucci-ին և ինձ ուզում են տեսնել ֆեյշըն շոուի ժամանակ: Ինձ խնդրում էր հաջորդ օրը մեկնել, սակայն ասացի, որ չեմ կարող, Եվրոպա մեկնելու համար մենք պետք է դիմենք վիզայի համար: Ավելի ուշ նա ինձ գրեց, որ միևնույն է, ինձ ուզում են տեսնել և հրավիրում են Գարուն-ամառ հավաքածուի ցուցադրության քասթինգին»,- պատմել է Արմինեն:

Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում»