ԱԺ նիստը դեռ չմեկնարկած` ընդմիջվեց

ԱԺ նիստը դեռ չմեկնարկած` ընդմիջվեց

Ազգային ժողովի նիստը դեռ չմեկնարկած` 20 րոպե ընդմիջվեց: Պատճառը բացակա պատգամավորներն են, որոնք պետք է մասնակցեին նիստի սկզբում հայտարարված քվեարկությանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քվեարկությունից առաջ վարման կարգով ձայն խնդրեց ու հայտարարեց` քանի որ իրենք այսօր քվեարկվող հարցերի մեջ ունեն նաև Սահմանադրական օրենք, որի ընդունման համար, հիշեցնենք, անհրաժեշտ է պատգամավորների թվի 3/5-ի կողմ ձայնը, բայց պատգամավորների մի մասը դեռ չի հասցրել ներկա գտնվել դահլիճում, ուստի ինքն առաջարկում է 20 րոպե ընդմիջում վերցնել: Այդպիսով` ԱԺ նիստն ընդհատվեց 20 րոպեով: