Մրցույթ՝ Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնի համար

Մրցույթ՝ Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնի համար

ԿԳՄՍ նախարարությունը մրցույթ է հայտարարել Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար (Հիմնական աշխատավարձը՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ): 2004թ-ից թանգարանի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Ռուզան Սարյանը՝ Մարտիրոս Սարյանի թոռնուհին։ 

Մրցույթի մասնակցիները իրենց հայտերի հետ միասին պետք է ներկայացնեն առավելագույնը 20 էջի սահմանում հայեցակարգ, որը պետք է պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը, ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները։ 

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի օգոստոսի 22-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ օգոստոսի 24-ին։  

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ խմբագրվեց «ՊՈԱԿ-ների մասին» օրենքը, որտեղ ի թիվս մի շարք «կոսմետիկ» փոփոխությունների, փոփոխություն մտցվեց նաեւ ստաժի հարցում։ Այսպես․ նախկին 5 տարվա փոխարեն այսուհետ կպահանջվի հանրային ծառայության 4 տարվա, 5 տարվա մասնագիտական աշխատանքային եւ 3 տարվա համապատասխան ոլորտի ստաժ։