«Կիսով չափ հայ»․ ջազ երեկոն՝ Վիտտորիո Մեցցայի մատուցմամբ

«Կիսով չափ հայ»․  ջազ երեկոն՝ Վիտտորիո Մեցցայի մատուցմամբ

Դեկտեմբերի 6-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահ։ ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ներկայացնում են «Armeno a meta'» (Կիսով չափ հայ) ջազ երեկոն՝ իտալացի հանրահայտ ջազմեն, դաշնակահար և գործիքավորող Վիտտորիո Մեցցայի մատուցմամբ:
Համերգին մասնակցում են նաև Դավիթ Գեոդակյանը (կոնտրաբաս) և Տիգրան Հարությունյանը (շեփոր): Համերգի հատուկ հյուր՝ Սոֆյա Թումանյան (մեցցո-սոպրանո):

Կհնչեն իտալացի կոմպոզիտորների հայտնի երգերի գործիքային կատարումներ:
Տոմսերի արժեքը՝ 4000-10000 դրամ: