Թրամփը գովասանքի խոսքեր է ասել ինքն իր մասին

Թրամփը գովասանքի խոսքեր է ասել ինքն իր մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է սարսափելի այն, որ կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով մահացածների թիվը հատել է 200 հազարի սահմանագիծը։ Սպիտակ տան ղեկավարը նկատել է, սակայն, որ եթե իր վարչակազմը չլիներ, ապա մահվան ելքերի թիվը կլիներ բազմակի անգամներ ավելի շատ։ «Հակառակ դեպքում կլիներ 2,5 միլիոն մահ»,- հայտարարել է Թրամփը։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները գտնվում է առաջին տեղում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների թվով։