էսօր ևս մի շատ բարձրաստիճան պաշտոնյայի հետ կապված բացահայտում է եղել. վարչապետ

էսօր ևս մի շատ բարձրաստիճան պաշտոնյայի հետ կապված բացահայտում է եղել. վարչապետ

«Ավելի քան երեսուն տարի ՀՀ քաղաքացիների քննարկման թեման եղելա հետևյալը՝ գողացան, թալանեցին, խոշտանգեցին, ձեռից խլեցին, գնդակահարեցին: Մոտ երեսուն տարի մարդկանց դիսկուրսը իշխանության մասին եղել ա էս: Եվ մոտ երեսուն տարի մարդկանց զգացողությունը իշխանության նկատմամբ եղել ա զվվանքը և ատելությունը»,-այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ այսօր մարդիկ ոստիկանություն ասելով իներցիայով խոշտանգում են հասկանում, իշխանավոր ասելով՝ իներցիայով կոռուպցիա են հասկանում:

Ապա տեղեկացրեց, որ այսօր ևս մեկ գործող բարձրաստիճան պաշտոնյայի հետ կապված բացահայտում է տեղի ունեցել:

«Չնայած ասեմ՝ էդ նենց չի, որ իշխանությունը կոռուպցիայից զերծ ա, որովհետև չգիտեմ՝ լուրը արդեն կա, թե չէ, և եթե չկա, կլինի, բայց էսօր ևս մի շատ բարձրաստիճան պաշտոնյանի, գործող բարձրաստիճան պաշտոնյայի հետ կապված բացահայտում է տեղի ունեցել, քրեական գործ է հարուցված: Նկատի ունեմ՝ էդ էլ կա, բայց էն, որ մենք հարյուր տոկոսով մենք էդ երևույթների դեմ պայքարում ենք, էդ հարցում չի կարող կասկած լինել»,-ասաց վարչապետը: