Ռուսաստանում հնարավոր է ստեղծվի նոր ֆեդերալ օկրուգ

Ռուսաստանում հնարավոր է ստեղծվի նոր ֆեդերալ օկրուգ

Ռուսաստանում կարող է ստեղծվել նոր ֆեդերալ օկրուգ՝ Ղրիմյանը, որի մեջ կմտնի Ղրիմի թերակղզին, Ռուսաստանին հանրաքվեով միացած Դոնբասյան հանրապետությունները, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերը։ Այս մասին հայտնում է «Ведомости» պարբերականը, վկայակոչելով  իր իրազեկ աղբյուրներին։

Նոր ֆեդերալ օկրուգը կարող է ղեկավարել «Ռոսկոսմոս»-ի նախկին ղեկավար Դմիտրի Ռոգոզինը։ Նրա հետ կապված որոշումը կկայացվի առաջիկայում եւ ամենայն հավանականությամբ կլինի դրական։ Պարբերականը նշել է, որ ստեղծվել է բավականին ոչ միանշանակ իրավիճակ եւ նոր միացված տարածքների կառավարման համար անհրաժեշտ է քաղաքական իմաստով ծանր քաշային մեկը։