Իրանը հետաքրքրված է ռուսական նոր սպառազինություններով․ Քյազեմ Ջալալի

Իրանը հետաքրքրված է ռուսական նոր սպառազինություններով․ Քյազեմ Ջալալի

Թեհրանը հետաքրքրված է նորագույն ռուսական սպառազինությունների ձեռքբերմամբ։ Մոսկվան հանդիսանում է Թեհրանի համար ռազմատեխնիկական համագործակցության համար հեռանկարային գործընկեր։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում իրանական դեսպան Քյազեմ Ջալալին, ըստ «Կոմերսանտի» փոխանցման։

«Մենք բնականաբար Ռուսաստանի հետ խորհրդակցություններ անցկացնելու ենք, հասկանալու համար, թե ինչ է մեզ անհրաժեշտ մեր պաշտպանունակությունը ամրացնելու համար։ Ռուսական կառավարությունը եւ Ռուս ժողովուրդը եղել եւ մնում են մեր կողքին ամենաբարդ պահերին։ Այս առումով, Ռուսաստանը մեզ համար հեռանկարային գործընկեր է։ Ռուսաստանն ունի լայն հնարավորություններ այս առումով եւ մենք հույս ունենք, որ մենք այս ոլորտում ավելի ու ավելի կհզորանանք»,- ասել է դեսպան Ջալալին։