29 տարվա մեջ առաջին անգամ մենք մեր բանակի տոնը նշում ենք գլուխներս կախ. Սաղաթելյան

29 տարվա մեջ առաջին անգամ մենք մեր բանակի տոնը նշում ենք գլուխներս կախ. Սաղաթելյան

Այո, 29 տարվա մեջ առաջին անգամ մենք մեր բանակի տոնը նշում ենք գլուխներս կախ։ Բայց մեր բանակը, հայ զինվորը չի պարտվել, պարտության պատճառը առաջին հերթին եղել է քաղաքական։ Քիչ առաջ Եռաբլուրում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Վստահ եմ՝ Հայաստանի Հանրապետությունը ունենալու է հզոր բանակ, ՀՀ սահմանները պաշտպանող բանակ և դա լինելու է մոտ ապագայում»,- ասաց նա։

Հարցին, թե ինչու է «Հայրենիքի փրկության շարժումը» դադարեցրել հավաքները, ինչու խաղաղ անհնազանդության ակցիաներ տեղի չեն ունենում մայրաքաղաքի փողոցներում , Սաղաթելյանը պատասխանեց.«Դե արդեն տեղյակ եք, որ երեկ շարժման խորհուրդը նիստ է հրավիրել, հանդես եկել հայտարարությամբ և առաջին հանրահավաքը նշանակված է փետրվարի 18-ին, իսկ մեր հայտարարությունները ուժի մեջ են, ուստի առաջիկայում լինելու են թե ցույցեր, թե խաղաղ անհնազանդության ակցիաներ։ Այս պահին կա նաեւ եղանակային պայմանների հարցը, այս փուլը մեզ համար նաև ինքնակազմակերպվելու, առաջիկա աշխատանքները պլանավորելու առիթ է։ Այո, մեզ մեղադրում են ոչ վճռական գործողությունների մեջ, բայց մենք արդեն ասել ենք Փաշինյանի հեռացման ճանապարհը։ Այո հեռացման պահանջ կա, բայց մենք չենք կարողացել այդ պահանջը վերածել համաժողովրդական պայքարի, բայց վերածելու ենք։ Այն խոսակցությունները, թե շարժումը մարում է և այլն և այլն, նման բան չկա»,- ասաց Սաղաթելյանը։