Դավաճանությունը կորոնավիրուսի դեմ պատերազմը տանուլ տալն է

Դավաճանությունը կորոնավիրուսի դեմ պատերազմը տանուլ տալն է

Հերիք է էշ-էշ դուրս տաք ու երկրի ներսում թշնամիներ, դավաճաններ, «ներքին թուրքեր» փնտրեք։ Էս երկրում դավաճաններ չկան, ովքեր կային՝ մի երկու հայվան, արդեն Բաքվում են, ոչ մեկդ բարոյական իրավունք չունեք ձեր հայրենակցին, անկախ քաղաքական հայացքներից, անվանել թուրք ու դավաճան։ Մեր, ձեր ու բոլորիս մեջ դավաճանններ չպիտի լինեն։

Իսկ ովքեր շատ են ուզում դավաճաններ ու թշնամիներ գտնել, թող փնտրեն դրանք իրենց՝ ատելությունից սևացած, խակ ուղեղներում։ Հերիք է ներքին թշնամանք ու ատելություն բորբոքեք իրար հանդեպ։ Երկու տարի է՝ դրա զոհն ենք ազգովի։ Դավաճանությունը ոմանց ուղեղներում է, որ պրոպագանդայից ու քարոզչությունից կիլոմետրերով հեռու լինելով, առավոտից իրիկուն պաթոսախեղդ ստատուսներ գրելով ու կամուֆլյաժ-փարթիներ անելով՝ իրենց թունդ հայրենասերի տեղ են դրել, ու հիմա ոհմակով հարձակվել են «Հրապարակի» կամ իրենց քննադատողների, իրենց կանտռոլից դուրս լրատվություն տարածողների վրա՝ մյուսներին հռչակելով «ազգի դավաճան»։ Դավաճանության փաստեր ունեք, դիմեք ԱԱԾ՝ թող գան բռնեն դավաճաններին, չունեք՝ հանգիստ վեր ընկեք տեղներդ ու էշ-էշ դուրս մի տվեք։

Նորից եմ կրկնում՝ դավաճանությունը ձեզանից շատերի չորացած ուղեղներում է։ Դուք նախ ձեր հայտարարած կորոնավիրուսի դեմ պատերազմը տանուլ մի տվեք։ Այ, դավաճանությունը հենց դա է, որ ոմանց անլրջության ու անպատասխանատվության հետևանքով մի քանի ամիս է՝ ամեն օր տասնյակներով մահ ենք գրանցում երկրի ներսում, հետո խոսեք սահմանից, զինվորից ու հայրենասիրությունից։ Իսկ սահմանին մեր զինվորը, մեր բանակը, որի հետ դուք կամ ձեզնից շատերը զրո առնչություն ունեն, իր անելիքը շատ լավ գիտի։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հայոց բանակը, հայ զինվորը ձեր ու ձեր նմանների քաղաքական պաթոսախեղդ, ուռռա-հայրենասիրական կոչերին չի նայում, որ իմանա՝ ոնց երկիրը պաշտպանի թշնամուց, որն այսօր օգտվում է մեր երկրի ներսում վխտող կեղծ պացիֆիզմից, անլրջության, անպատասխանատվության և ատելության համատարած մթնոլորտից։

#Անասնադեբիլներ