Ռուսաստանում հրդեհի հետեւանքով զոհվել է դատախազ՝ ընտանիքով հանդերձ

Ռուսաստանում հրդեհի հետեւանքով զոհվել է դատախազ՝ ընտանիքով հանդերձ

Ռուսաստանում, Կրասնոյարսկի երկրամասի Լեսոսիբիրսկ քաղաքում տեղի ունեցած գիշերային հրդեհի հետեւանքով զոհվել են այդ քաղաքի դատախազ Վասիլիյ Ֆեդորցովը՝ կնոջ եւ երկու երեխաների եւ քրոջ ընտանիքի անդամների հետ միասին։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, զոհվել է ութ մարդ, որոնցից չորսը՝ երեխաները։ Ֆեդորցովը 36 տարեկան էր։ Նա Լեսոսիբիրսկի դատախազ նշանակվել էր այս տարվա ապրիլից։