Աշխարհին նոր «Սառը պատերազմ» է սպառնում․ ՄԱԿ Գլխավոր քարտուղար

Աշխարհին նոր «Սառը պատերազմ» է սպառնում․ ՄԱԿ Գլխավոր քարտուղար

Աշխարհին նոր «Սառը պատերազմ» է սպառնում՝ միջուկային երանգավորմամբ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ հանդես գալով ԱՄՆ Ստենհոլի համալսարանում։ Նա ասել է, որ աշխարհը բախվել է մի շարք լուրջ մարտահրավերների հետ, ինչպիսիք են՝ ահաբեկչությունը, ծայրահեղական ազգայնականության պոռթկումը, ներքին եւ միջազգային պայքարի սրացումը, նոր «Սառը պատերազմը», որն արդեն ունի միջուկային երանգավորում։

«Ես պետք է ձեզ ասեմ, որ դուք մտնում եք մի աշխարհ, որը լի է վտանգներով։ Մենք այնպիսի մասշտաբի կոնֆլիկտի եւ պառակտման հետ ենք առերեսվել, որը իր նախադեպը երբեք չի ունեցել։ Գուտերեշը նաեւ ասել է, որ աշխարհի դեմ ծառացած մարտահրավերներ են նաեւ կլիմայի փոփոխությունները, սովի եւ հիվանդությունների տարածումը, սոցիալական անհավասարության աճը, Ուկրաինական հակամարտությունը։