Կառավարությունը պետք է վստահի ժողովրդին․ Արա Զոհրաբյան

Կառավարությունը պետք է վստահի ժողովրդին․ Արա Զոհրաբյան

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՎՍՏԱՀԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Պարզվում է, որ  2019թ. ապրիլից Հայաստանում մեկնարկել է խոշոր դրամաշնորհային ծրագիր՝ «Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելում և դրա դեմ պայքար. շարունակելով ուղին դեպի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում» անվանումով՝ 600.000 եվրո բյուջեով: 

Ծրագրի նպատակների մեջ նշվել է նաև՝ «կրթության մեջ գենդերային հավասարության թեմայի ներդրմանը նպաստելը՝ աջակցելով տարրական և միջնակարգ դպրոցի համար կրթական ծրագրերի, դասընթացների և ուսումնական նյութերի մշակմանը»: 

Ժողովուրդը վստահել է այսօրվա իշխանությանը կառավարելու մանդատ տալով: Նույն կերպ պետք է կառավարությունը վստահի ժողովրդին, այդ թվում՝ նախապես տեղեկացնի հանրային այս մասշտաբի նախապատրաստական գործընթացների մասին և օբյեկտիվ քննարկումների հարթակ տրամադրելով հնարավորություն ստեղծի լսել ժողովրդի ձայնը:

Եթե ներկա իշխանությունը մտածում է, որ ինքն ավելի լավ գիտի, թե ինչ է պետք ժողովրդին, ապա արդյո՞ք չի նմանվի նախորդ իշխանությանը, որին նույն բանի մեջ է մեղադրում»: