Տաթևիկ Ռևազյանի կենսագրությունից․ «հասկանում է» շվեդերեն

Տաթևիկ Ռևազյանի կենսագրությունից․ «հասկանում է» շվեդերեն

Քաղավացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը փայլուն կենսագրություն ունի․ Կոպենհագենի բիզնես դպրոց, բիզնես կառավարում և կազմակերպչական հաղորդակցություն, բակալավր, ապա՝ Կոպենհագենի բիզնես դպրոց, նորարության և բիզնեսի զարգացման կառավարչի որակավորում, մագիստրատուրա,Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոց, միջազգային կառավարչի որակավորում (CEMS), համակցված մագիստրատուրա «Ամսթրիմ» հասարակական կազմակերպության համահիմնադիր և գործադիր տնօրեն, «Մոմոնդո» ընկերության ընդհանուր վաճառքի և համագործակցության մենեջեր «FLYR» գործակալության գլոբալ համագործակցության տնօրեն, իսկ 2018թ. հուլիսի 10-ից- Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ։

Բայց Տաթևիկ Ռևազյանի կենագրության մեջ կա մի անհասկանալի տող։ «Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և դանիերեն լեզուների, հասկանում է շվեդերեն, նորվեգերեն»։ Ամեն ինչ տեսել ենք, բայց որ՝ հասկանու՞մ է՝ ոչ։

Թութակի մասին մի անեկդոտ կա։ Մեկը 3 թութակ է ծախում։ Մեկի արժեքը 1000 ռուբլի։ Ինչի՞ համար՝ լավ երգում է։ Մյուսի արժեքը 2000 ռուբլի է, ի՞նչ է անում, թե ՛ երգում է, թե՛ խոսում։ Մյուսը ոչ խոսում է, ոչ երգում, բայց ամենաթանկն է։ Ինչու՞։ Վաճառողն ասում է ՝ ուշադիր լսում է։