Չափն անցնում են. ԱԺ-ից մի ամբողջ պատվիրակություն մեկնել է գործուղման | Հրապարակի էջերում 10․10.2019

ԱԺ նախագահի գլխավորությամբ, մի մեծաթիվ պատվիրակություն է մեկնել Նիդերլանդներ, մյուսն էլ հոկտեմբերի 12-18-ը կլինի Սերբիայում։ Միրզոյանը Նիդերլանդներից կմեկնի Սերբիա՝ միանալու երկրորդ պատվիրակությանը։ Հայտնի չէ, թե ինչ այցով են մեկնել Հաագա․ այս այցի մասին ԱԺ կայքում որեւէ տեղեկություն չկա։ Մինչդեռ սովորաբար հաղորդագրությամբ տեղեկացնում են գործուղումների մասին եւ նշում՝ տվյալ այցը պաշտոնակա՞ն է, թե՞ աշխատանքային է, եւ ովքեր են ընդգրկված կազմում։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանից փորձեցինք պարզել, թե ինչու հաղորդագրություն չի տեղադրվել։

Ասաց՝ պետք է տեղադրեին, բայց ինչ-ինչ խնդիրներ են առաջացել՝ մի հաղորդագրությունը տեղադրվել է, մյուսը՝ ոչ։ Տեղադրվածն էլ աչքից հեռու՝ ԱԺ նախագահի «որոշումներ եւ կարգադրություններ» բաժնում։ Թերեւս, հասկանում են, որ գործուղումներով արդեն չափն անցնում են։  

Օրվա գլխավոր հրապարակումները՝ Հրապարակի էջերում: