Վոլգոդրադում Մամաեւ կուրգանից աշխատակիցը ընկել է ու մահացել

Վոլգոդրադում Մամաեւ կուրգանից աշխատակիցը ընկել է ու մահացել

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում իրավապահները փնտրում են այն ականատեսին, ով կարողացել է ֆիքսել Մամաեւ կուրգան համալիրի աշխատակցի՝ բարձրությունից ընկնելու պահը։ Նշենք, որ վերանորոգչական աշխատանքների ընթացքում աշխատակիցներից մեկը մեծ բարձրությունից ընկել է ու մահացել։ Այս մասին գրում է «Блокнот Волгоград»-ը։ Աշխատակցի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Զոհված տղամարդը եղել է քառասուն տարեկան։