Instagram-ը շփման նոր հնարավորություններ է ստեղծում 

Instagram-ը շփման նոր հնարավորություններ է ստեղծում 

Instagram սոցիալական ցանցը հնարավորություն է տալիս թողնել մեկնաբանություններ Stories բաժնի կարճատեւ ժամանակով հրապարակված գրառումներում, որոնք օգտատերերի մի ստվար մասն ավելի շատ է օգտագործում, քան ավանդական գրառումները։ Այս մասին հայտնում է The Verge պարբերականը։ Ավելի վաղ, եթե մեկնաբանություն էին թողնում «սթորիներին», ապա նամակի տեսքով էր այն ուղարկվում օգտատիրոջը, որը երեւում էր միայն նրան, ով հրապարակել էր կոնտենտը։

Նոր հնարավորությունը ընդլայնում է սթորիներին հանրայնորեն արձագանքելու հնարավորությունը։ Այստեղ կա մի սահմանափակում։ Մեկնաբանել կարող են նրանք, ովքեր հետեւում են հեղինակին կամ նրա գրառմանը եւ որոնց հեղինակն է բաժանորդագրված։ Մեկնաբանությունները եւս ժամանակավոր են եւ երեւում են ոչ ավել, քան 24 ժամ, որից հետո դեռ պարզ չէ՝ ջնջվելու են, թե արխիվացվելու։