Հրավիրում են ճարտարապետներին՝ Կասկադի վերակառուցման համար խորհրդատվություն տալու

Հրավիրում են ճարտարապետներին՝ Կասկադի վերակառուցման համար խորհրդատվություն տալու

Հարգելի՛ ճարտարապետներ, 

ինչպես գիտեք, Երևանի քաղաքապետարանն ամիսներ առաջ հայտարարել էր բաց մրցույթ Կասկադ համալիրի վերակառուցման «Կասկադ մշակութային հանգույց»  նախագծի իրականացման համար: Մրցույթում հաղթող է ճանաչվել   «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն: 

Կարևորելով ճարտարապետական համայնքի կարծիքն ու նկատառումները, խորապես համոզված լինելով անխտիր բոլորիդ սրտացավ վերաբերմունքով առ Կասկադ համալիրի վերակառուցման նախագիծ, ինչպես նաև գիտակցելով նախագծի իրականացման կարևորությունն ու պատասխանատվությունը, հրավիրում ենք աշխատանքային քննարկման: Առաջարկում ենք քննարկման արդյունքում ձևավորել ճարտարապետներից բաղկացած խորհրդատվական խումբ, որը մեզ հետ կաշխատի  «Կասկադ մշակութային հանգույցի» վերջնական նախագծման փուլում:
24.03.2025 թվական 
ժամը 12.00
Տերյան 5, Marriott Courtyard
Հարցերի դեպքում, ինչպես նաև գրանցման համար կարող եք զանգահարել 010 272 227 հեռախոսահամարով (Թեհմինա Վարդանյան)։

Հարգանքով՝  «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊԸ