ԵԱՏՄ-ում կորոնավիրուսի դեմ կպայքարեն համատեղ ուժերով

ԵԱՏՄ-ում կորոնավիրուսի դեմ կպայքարեն համատեղ ուժերով

ԵԱՏՄ երկրները որոշում են կայացրել կոորդինացված գործողություններ իրականացնել կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարում։ Այս առնչությամբ հրապարակվել է Եվրասիական Տնտեսական հանձնաժողովի արտահերթ որոշումը, որի համաձայն, կողմերը փոխանակվելու են տեղեկատվության եւ իրականացնելու են օպերատիվ խորհրդակցություններ ձեռնարկելիք գործողությունների եւ ընդունելիք ազգային նորմատիվ իրավական ակտերի հարցում, նպատակ ունենալով արագ արձագանքել կորոնավիրուսային վարակի տարածմանը։ Ըստ այդմ, կոորդինացված գործողություններ կիրականացվեն կողմերի լիազոր մարմինների միջեւ, մասնավորապես առողջապահության եւ սանիտարական համաճարակաբանական ոլորտներում։ Հանձնարարված է նաեւ մշակել փոխադարձաբար մարդասիրական օգնության ցուցաբերման հետ կապված հարցերը, ինչպես նաեւ հարցեր, որոնք առնչվում են անդամ երկրներին հարսցեական կոմերցիոն մատակարարումներ իրականացնելու հետ, այն դեպքում, երբ այդ առաջանան ապրանքային պակասորդներ։ Առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումների մասով առաջացած օպերատիվ հարցերի լուծման համար կորոշվեն հատուկ պատասխանատուներ, որոնք օժտված կլինեն խնդրահարույց հարցերում որոշումներ կայացնելու լիազորություններով։ Որոշվել է նաեւ, որ պանդեմիայի շրջանում կավելացվի այն ապրանքների ցանկը, որը կարող է բերվել Միություն առանց մաքսի։ Պատրաստված առաջարկները կքննարկվի Հանձնաժողովի Խորհրդի կողմից ապրիլի երեքին