ինչու՞ է իր պաշտոնը շարունակում վայելել ՍԴ ինքնահռչակ նախագահ, ընտրվելու օրվանից մատը մատին չտված անդամ Վահե Գրիգորյանը

ինչու՞ է իր պաշտոնը շարունակում վայելել ՍԴ ինքնահռչակ նախագահ, ընտրվելու օրվանից մատը մատին չտված անդամ Վահե Գրիգորյանը

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գործալիքը՝ անպատիժ...

ՀՀ Ախատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ աշխատողը կարող է գործալքության պատճառով ազատվել աշխատանքից, եթե նա ընդամենը մեկ աշխատանքային օր (հերթափոխ) առանց հարգելի պատճառի չի ներկայանում աշխատանքի, ասել է թե՝ չի կատարում իր պարտականությունները:
Բա հիմա, եթե էս երկրում արդարություն և հավասարություն կա, բա ինչու՞ է իր պաշտոնը շարունակում վայելել ՍԴ ինքնահռչակ նախագահ, ընտրվելու օրվանից մատը մատին չտված անդամ Վահե Գրիգորյանը: Այսօր այս «պարոնն» արդեն «պերճախոսել» է Վենետիկի հանձնաժողովի հասցեին...
Փաստորեն, այս անձնավորությունը պետական բյուջեից ահռելի աշխատավարձ ու խրախուսումներ է ստանում ընդամենը ֆեյսբուքում ծավալվելու համար...
Էլի խտրականություն, էլի երկակի ստանդարտներ:
Աշխատող մարդկանց դուրս են մղում, տեղը բերում են անբան ու ամուլ վիպասաններին:
Սա է՞ նոր Հայաստանի հմայքը...»