Հարբած վարորդին զրկել են վարորդական իրավունքից 190 տարով

Հարբած վարորդին զրկել են վարորդական իրավունքից 190 տարով

Ուկրաինական Լվով քաղաքի բնակիչը վերջին մեկ տարում չորրորդ անգամ է 15 օրով ձերբակալվել՝ սիստեմատիկ կերպով ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության ներքո մեքենա վարելու համար։ Միաժամանակ նաեւ դատարանը որոշում է կայացրել զրկել նրան վարորդական իրավունքից 190 տարով։ Ուշագրավ է այն, որ ոչ մի ավտոմեքենա, որը նա վարել է ու հայտնվել իրավապահների տեսադաշտում, նրա անունով գրանցված չի եղել։