Իսրայելը մտադիր է ավելացնել Գազայի սեկտորին հասցվող հարվածները

Իսրայելը մտադիր է ավելացնել Գազայի սեկտորին հասցվող հարվածները

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ մտադիր է ավելացնել Գազայի սեկտորին հասցվող հարվածների ուժն ու հաճախականությունը: Այս մասին նա ասել է թվիթերյան իր էջում հրապարակած գրառման մեջ: Նեթանյահուն նաեւ հիշեցրել է, որ Գազայի սեկտորից իսրայելական տարածքին հասցված հարվածներից մեկի հետեւանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել: Նա խնդրել է քաղաքացիներին ենթարկվել թիկունքի հրամանատարության կարգադրություններին, քանի որ այդպիսով հնարավոր է խուսափել մարդկային կորուստներից: Նա նաեւ ասել է, որ Իսրայելի քաղաքացիներից պահանջվում է համբերություն եւ հնարավոր զոհողություններ, քանի դեռ բանակը պայքարում է պաղեստինցի արմատականների հետ: