Սահմանին կրկին լարված է. Հնդկաստանն ու Պակիստանն էլի հարվածել են միմյանց

Սահմանին կրկին լարված է. Հնդկաստանն ու Պակիստանն էլի հարվածել են միմյանց

Հնդկաստանի անվտանգության ուժերը հակաահաբեկչական գործողություն են իրականացնում Ջամմուում և Քաշմիրում՝ Հնդկաստանի հյուսիսում։ Այս մասին հաղորդում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով անվտանգության ուժերի աղբյուրին։

Նրա խոսքով՝ փոխհրաձգությունը տեղի է ունեցել Հնդկաստանի անվտանգության ուժերի և չորս ահաբեկիչների միջև, որոնք նույնականացվել են հետախուզական տեղեկություններ ստանալուց հետո։

Դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների սրման ֆոնին, որը սկսվել է ապրիլի 22-ին Ջամմու և Քաշմիր նահանգի Փահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո։ 

Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի զինված ուժերը սկսեցին «Սինդուր» գործողությունը՝ հարվածելով Պակիստանում և Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրում ահաբեկչական ինը թիրախների։ Պակիստանը հակահարված տվեց։

Մայիսի 10-ին կողմերը համաձայնության եկան կրակի դադարեցման շուրջ։ Հնդկաստանը զգուշացրել է, որ ցանկացած ահաբեկչական հարձակում այսուհետ կդիտարկվի որպես պատերազմական գործողություն և կարժանանա կոշտ պատասխանի։

Պակիստանի զինված ուժերը հայտնել են, որ վերահսկողության գծի երկայնքով տեղի ունեցած մարտերի ժամանակ զոհվել է 40 քաղաքացիական անձ և 11 զինվոր։ Եվս 121 մարդ վիրավորվել է։