Կիլիան Մբապեն խոսել է իր պայմանագրի հետ կապված իրավիճակի մասին

Կիլիան Մբապեն խոսել է իր պայմանագրի հետ կապված իրավիճակի մասին

Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն»-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր պայմանագրի հետ կապված իրավիճակի մասին։ Այս մասին հայտնում է Get French Football News-ը։ «Այժմ ես մտածում եմ դրա մասին եւ մենք ակումբի հետ բանակցում ենք։ Եթե ես երկարաձգեմ պայմանագիրը, ապա դա կնշանակի, որ այստեղ կմնամ երկար։ Ես այստեղ լավ եմ զգում ինձ։ Շուտով որոշում կկայացնեմ»,- ասել է Մբապեն։

Հիշեցնենք, որ մարզիկը «ՊՍԺ» տեղափոխվել է 2017 թվականին, իսկ մինչեւ դա հանդես է եկել «Մոնակոյում։ Ներկա սեզոնին մարզիկը Ֆրանսիայի «Լիգա 1»-ում մասնակցել է 16 հանդիպման, խփել 12 գոլ, որից չորսը տուգանային։ Մբապեի պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականին։