Գիշերներն այլևս հրապարակ չեմ գնալու

Գիշերներն այլևս հրապարակ չեմ գնալու

Կարին Տոնոյանը, քիչ առաջ մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն այլևս չի պատրաստվում գնալ Ազատության հրապարակ: Մեր այն հարցին, թե «5165» շարժման անդամներն այժմ ի՞նչ ծրագրեր ունեն, հրապարակում գիշերո՞ւմ են նրանք, թե՞ ոչ, Տոնոյանը նշեց հետևյալը.

«Ես չգիտեմ ոչինչ, ես քիչ առաջ այնտեղ գնացել էի, որպես սովորական մի քաղաքացի, առաջին օրը գնացի ինչ-որ բան դուրս չեկավ, այլևս չեմ գնալու, տղաներն այնտեղ են, սակայն քանի որ այս պայքարը գործող իշխանություններին հեռացնելու համար է, ես չեմ ցանկանում շատ բաների մասին խոսել»:

Այն հարցին, թե ի՞նչն է նրան հիասթափեցրել, վերջինս նշեց, որ հիմա այդ մասին մանրամասն խոսել չի ցանկանում, սակայն եղել է հիասթափեցնող հանգամանք, որի մասին, գուցե, հետագայում ցանկանա խոսել: