Ուկրաինան մտերմանում է Լեհաստանի հետ

Ուկրաինան մտերմանում է Լեհաստանի հետ

Ուկրաինան եւ Լեհաստանը ստորագրել են համաձայնագիր ռեգիոնալ քաղաքականության վերաբերյալ, որը նախատեսում է փորձի փոխանակում։ Այս մասին հայտնում է լեհական կառավարությունը։ Համաձայն լեհական կողմի հաղորդագրության, համաձայնագիրը կօգնի Ուկրաինայի հետպատերազմական վերականգնմանը, եւ ապագայում՝ այդ երկրի՝ ԵՄ-ին անդամակցությանը։

Կիեւն էլ հայտարարել է, որ աջակցում է այն լեհական ընկերություններին, որոնք ցանկանում են մասնակցել Ուկրաինայի ռեգիոնների վերականգնմանն ու արդիականացմանը։