Հրազդանի ցեմենտի գործարանը կանգ չի առնի  եւ կաշխատի մինչեւ  պրոցեսի ավարտը

Հրազդանի ցեմենտի գործարանը կանգ չի առնի  եւ կաշխատի մինչեւ  պրոցեսի ավարտը

Չնայած Հայաստանում արտակարգ դրությանը, եւ խիստ  սահմանափակումներին,  Հրազդանի ցեմենտի գործարանը աշխատում է:  Երեկոյան ժամերին փոշով պատվում է գործարանի կից Կաքավաձոր  թաղամասը: Գործարանից հավաստիացնում եմ, որ փոշի չի, այլ՝ գոլորշի է, իսկ գործարանը էլ՝ կաշխատի մինչեւ պրոցեսի ավարտը:  Թե ինչո՞ւ են որոշել գործարանն այս օրերին աշխատացնել, արդյո՞ք Հայաստանում ցեմենտի խիստ պակաս կա, քանի՞ աշխատակից է աշխատում գործարանում, եւ ի՞նչ պայմաններ են ապահովվել աշխատակիցների համար, զրուցեցինք «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Գաբրիելյանի հետ: 

- Պարո՛ն  Գաբրիելյան  քանի՞ աշխատակից է աշխատում գործարանում, եւ ի՞նչ պայմաններ են ապահովվել աշխատակիցների համար:

-Մենք ունենք 300 աշխատողներ, բայց այսօր աշխատանում են 40-ը: Պահպանել ենք սանիտարահիգենիկ բոլոր պայմանները: Աշխատակիցները ամեն օր ստանում են դիմակներ եւ ձեռնոցներ: Ամեն առավոտյան ջերմաչափում ենք աշխատակիցներին: Ախտահանում ենք գործարանի  տարածքը, ավտոբուսը:   57 հա  բացօթյա տարածքում  աշխատում են 40 աշխատողներ:  Նրանք վառարանն  են հսկում, վառարանը չենք կարող անջատել,  մինչե պրոցեսը վերջանա: 

-Երբ կավարտվի՞ այդ պրոցեսը:

-Դա կլինի մոտ ապրիլի 5-ը: 

-Հայաստանում  ցեմենտի  պահանջարկ կա՞, որ արտակարգ իրավիճակում աշխատում է գործարանը: 

-Այս պահին չկա, շինարարություն էլ  չկա: 

-Աշխատավարձի պա՞րտք ունի  գործարանը:

-Աշխատավարձի պարտք չունի,  բայց հետաձգված աշխատավարձ ունի 1 ամսվա, եւ մի քանի օրվա: 

-Պարապուրդի մեջ գտնվող մյուս աշխատակիցները վարձատրվո՞ւմ են:
 

-Այո՛,  աշխատավարձի 2/3-ի չափով:

-Գործարանում պետք է նոր ֆիլտրեր պետք է տեղադրվել: Ֆիլտրերը տեղադրվե՞լ է, թե՞  առանց ֆիլտրերի է աշխատում, քանի որ փոշին ամենուր է:   

-Մենք ֆիլտրերը փոխել ենք,  այս ֆիլտրերը առաջին անգամ ենք են աշխատում,  ծուխ դուրս չի գալիս,  դա գոլորշի է: 
-Արտադրված ցեմենտի գինը կբարձրանա՞: 

-Գնի բարձրացում չի լինի, ամեն դեպքում շուկան կթելադրի գինը:

-Ապրիլի 5-ին երբ դադարի գործարանի աշխատանքը, կրկին ե՞րբ կսկի  աշխատել: 

-Երբ  կվաճառենք  արտադրված  ցեմենտը, այդ ժամանակ էլ՝  նորից  կսկենք աշխատել: