Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները կհանդիպեն
Վրաստանում նախատեսվում է տարածաշրջանի պաշտպանության նախարարների հանդիպում` սա Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների թվով 11-րդ եռակողմ հանդիպումն է։ Համաձայն պաշտոնական տեղեկատվության, հանդիպման ընթացքում քննարկվելու են համատեղ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվելու նաեւ ռեգիոնալ անվտանգությանն առնչվող հարցերին։ Կարեւորվելու են թե եռակողմ, թե երկկողմ ֆորմատով գործակցության հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ՝ քննարկվելու են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Կարծիքներ