«ВИА Гра» նախագիծը կփակվի

Պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն ինստագրամյան իր էջում գրել է, որ փակում է «ВИА Гра» նախագիծը՝ քսանհինգ տարվա գոյությունից հետո։ Մելաձեն գրառմանը կից հրապարակել է նախագծի վերջին Galileo ստեղծագործության հղումը, որը թողարկվել է այսօր։ Մենակատարուհի որպես հանդես է եկել ուկրաինացի արտիստուհի Սոֆյա Տարասովան։
Տեքստն ու երաժշտությունը հեղինակել է Կոնստանտին Մելաձեն։ Պրոդյուսերը երախտագիտություն է հայտնել բոլոր մենակատարներին երաժիշտներին արտիստներին՝ անցնող քսանհինգ տարիների ընթացքում իր հետ աշխատելու համար։ Մելաձեն հույս է հայտնել, որ «ВИА Гра»-ի երգերը դեռ երկար ժամանակ լսվելու են։ Հիշեցնենք, որ «ВИА Гра»-ն հիմնադրվել էր 2000 թվականին եւ կարճ ժամանակում դարձել ամենից հաջողված նախագծերից մեկը ռուսալեզու տարածքում։
Կարծիքներ