Ձմեռ պապիկը՝ գեյ

Ձմեռ պապիկը՝ գեյ

Նորվեգիայի փոստային Posten ծառայությունը գովազդային հոլովակ է թողարկել, որում Սանտա Կլաուսը հոմոսեքսուալիստ է: Հոլովակը նվիրված է Նորվեգիայում հոմոսեքսուալիզմի ապաքրեականացմանը, որը տեղի է ունեցել 1972 թվականին: Սյուժեն ցնցող է՝ Գարրի անունով տղամարդը, առանց վերնաշապիկի իջնում է աստիճաններով, որ տեսնի, թե ինչպես է Սանտան իրեն նվերներ բերում: Ձմեռ պապիկը փախչում է ծխնելույզով, բայց հենց այդ պահին տղամարդկանց միջև կայծ է անցնում:

Գարրին նամակ է գրում նորվեգական Ձմեռ պապիկին, գրելով՝ այն ամենն, ինչ ես ուզում եմ Ծննդյան տոնի կապակցությամբ դա դու ես»: Հոլովակն ավարտվում է նրանով, որ Գարրին, սենյակ մտնելով, տեսնում է իր սիրեցյալ Սանտային, ապա նրանք համբուրվում են:

Սա հայտնի ամանորյա «Երբ Գարրին հանդիպեց Սալլիին» ֆիլմի պարոդիան է, բայց ֆիլմում աղջկա ու տղայի սիրո հումորային պատմությունն է, և գեյեր չկան: