Փաշինյանին հեռացնելու պահանջով «Արյունոտ ծաղրածու» նախագծի հեղինակները Ջաջուռում են

Փաշինյանին հեռացնելու պահանջով «Արյունոտ ծաղրածու» նախագծի հեղինակները Ջաջուռում են

Նիկոլ Փաշինյանի հեռացման հետ կապված «Արյունոտ ծաղրածու» նախագծի հեղինակներ՝ գյումրեցի ընդդիմադիր գործիչներ Կարապետ Պողոսյանը և Մկո Վարդանյանը Շիրակի մարզի Ջաջուռ գյուղ են հասել։

Այս նախագծի մասնակիցները պայուսակի մեջ են դնում իմքայլականների հետ կապված տարբեր խորհրդանշական իրեր՝ «Հպարտ քաղաքացու անձնագիր», «Սահմանադրություն» (ցեխոտ վիճակում, որը խորհրդանշում է իմքայլականների կողմից Սահամանադրութան ոտնահարումը), Արցախի կորսված հատվածից հետո նոր քարտեզը և այլն։ Պողոսյանը և Վարդանյանը շրջում են այն երթուղով, որով 2018-ին անցել է Փաշինյանը՝ ապրիլյան իշխանափոխության գործընթացի ժամանակ։

«Մենք Ջաջուռում ենք։ Ջաջուռն ինձ մոտ միշտ ասոցացվել է Մինաս Ավետիսյանով, բայց վերջին 3 տարին կասոցացվի նաև կապիտուլյանտով [Փաշինյան]։ Առաջին ասուլիսը կամ լրագրողների հետ հարցազրույցը հայտնի կապիտուլյանտը տվեց էս վայրում՝ նստած, խորհրդավոր», - իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում ասում է Կարապետ Պողոսյանը։

Ընդդիմադիր գործիչը հիշեցնում է Փաշինյանի խոսքերը, որ «ժողովուրդ, ես ոչ մեկին չեմ քցում»։ «Բայց արդյունքում բոլորս քցված ենք։ Շարունակում ենք քցվել։ Նույնիսկ էս պահին մեզ քցում է ինքը։ Ու կշարոնակի քցել էնքան ժամանակ, քանի դեռ ինքը վարչապետ է», - նշեց ընդդիմադիր գործիչը։

«Ուրեմս՝ Արցախս ծախած, Հայաստանի սահմանները ՋիՓիԷս-ով գծած ու նեղցրած, ժողովրդիս մասնատած՝ նախկին-ներկա, սևի-սպիտակի, Նիկոլօղլին, չի կրնա վարչապետ մնալ», - ասաց Վարդանյանը։