Մետրոյում ինքնասպան եղած երիտասարդն Արցախից էր

Մետրոյում ինքնասպան եղած երիտասարդն Արցախից էր

Կիրակի օրը արտակարգ դեպք էր գրանցվել մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանում։ 28-ամյա երիտասարդը նետվել էր մետրոյի տակ և մահացել: Մենք տեղեկացանք, որ 28-ամյա երիտասարդը արցախցի էր, պատերազմի հետևանքով կորցրել էր տունը: 44-օրյա պատերազմից հետո Երևան էր տեղափոխվել:

Մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ միայն երիտասարդի արցախցի լինելու հանգամանքն է հայտնի, իսկ թե ինչու է նման քայլի գնացել, ինչ նպատակով, խոսնակը նշեց, որ չունի որևէ տեղեկություն: